Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1180 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվա-կանի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի 7 հասցեում գտնվող «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` 2947.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Դիլիջանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 10404.8 հազ. դրամը Դիլիջանի քաղաքային համայնքի «Երկրագիտական թանգարանի հնագիտության և ազգագրության սրահների ցուցադրության կազմակերպման, կահավորման դիզայն» ծրագրի իրականացմանն ուղղելուն:
 

Արխիվ

2024

2023