Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1207 - Ն

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ՝
1) պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում հակամիկրոբային միջոցների մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում հակաճիճվային դեղամիջոցների մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում միջատասպան միջոցների մնացորդների առավելագույն թույլատրելի մակարդակները՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածներում ներառված բոլոր միջոցների, բացառությամբ ստրեպտոմիցինի/դիհիդրոստրեպտոմիցինի, սուլֆանիլամիդային խմբի նյութերի (սուլֆանիլամիդների), տետրացիկլինի խմբի հակաբիոտիկների, բացիտրացինի (մսի, լյարդի, երիկամների մեջ), պենիցիլինի խմբի, հսկողությունն իրականացվում է որոշման մեթոդների հաստատման պահից:
3. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023