Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1191 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 2 հավելվածի 40-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) վեցամսյա ժամկետում հաստատել համապատասխան կրթական աստիճաններով ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը.
2) ութամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ընդգրկված մասնագիտությունների (նաև դասիչների) և որակավորումների համապատասխանությունը սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով հաստատված մասնագիտություններին (դասիչներին) և որակավորումներին:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպել 2016/2017 ուսումնական տարվանից:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1933-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից` բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի նոյեմբերի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023