Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2014, 1227 - Ա

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների կառուցապատման ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորման նպատակով և <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Առաջարկել նույն բաժնետերն ունեցող <<Գլենդել Հիլզ>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Ի Էմ Սի>> փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի <<Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին>> N 945-Ն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով <<Գլենդել Հիլզ>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Ի ԷՄ ՍԻ>> փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասերը մասնակի հատուցմամբ՝ շահութահարկի հաշվառման նպատակներով հարկային բազային ինքնարժեքին հավասար գներով օտարել նույն բաժնետերն ունեցող <<Օլդ Սիթի>> փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև նույն ընկերությանն օտարել գերակա հանրային շահ ճանաչված տարածքի առկա սեփականատերերից և Երևան համայնքից հետագայում ձեռք բերվող հողամասերը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) տրամադրել գրավառուի համաձայնություն Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով <<Գլենդել Հիլզ>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Ի ԷՄ Սի>> փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մոտ գրավադրած հողամասերը <<Օլդ Սիթի>> փակ բաժնետիրական ընկերությանն օտարման համար՝ պայմանով, որ նոր սեփականատիրոջ համար պահպանվում է հողամասերի գրավի իրավունքը երրորդ անձ գրավատուի իրավական ռեժիմով.
2) գրավով ապահովված հիմնական պարտավորության կատարմանը համընթաց առաջնահերթ դադարեցնել <<Օլդ Սիթի>> փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասերի գրավի իրավունքները:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում <<Հին Երևան>> համալիրի կառուցապատման նախագծի մշակումը՝ նախատեսելով ստորգետնյա երկու և վերգետնյա առավելագույնը երեք լրիվ և մեկ մանսարդային հարկերով սակավահարկ կառուցապատում, ինչպես նաև նախատեսելով <<Հին Երևան>> համալիրի կազմից դուրս միջին հարկայնությամբ հյուրանոցի կառուցում:
4. Առաջարկել <<Դիվելոփմենթ Սուփորթ>> փակ բաժնետիրական ընկերությանը Երևան քաղաքի Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության իրավունքով <<Դիվելոփմենթ Սուփորթ>> փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ նախկին իրավատերերի և նախնական գնորդների հատուցման պարտավորություններով ծանրաբեռնված հողամասերը, Երևանի Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինարարությամբ (կառուցման նախագիծ և շինարարության իրականացման թույլտվություն առկա չեն) հանդերձ մասնակի հատուցմամբ՝ շահութահարկի հաշվառման նպատակներով 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ 4,513,834.62 հազ. դրամ կազմող հարկային բազայից ցածր` 4,216,450.0 հազ. դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի ընդհանուր գնով, օտարել <<Գլենդել Հիլզ>> փակ բաժնետիրական ընկերությանը և <<Ի ԷՄ ՍԻ>> փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի` պայմանով, որ ստացված հասույթը վաճառողը վճարի՝
1) գնորդ կողմերին՝ որպես վաճառվող հողերի նախկին սեփականատերերի և օգտագործողների հանդեպ հաշվարկված 3,771,004,275 դրամի հատուցման (ներառում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման և օգտագործման իրավունքների դադարեցման պայմանագրերի կնքման պահին դադարեցված գույքային իրավունքների 3,563,304,275 դրամ արժեքը և 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածի համար բնակվարձի գծով իրավատերերին 207,700,000 դրամի վճարման պարտավորությունը) պարտավորությունների ստանձնման, ինչպես նաև նախնական գնորդների վճարած 63,049,930 դրամ կանխավճարների գծով պարտավորության ստանձնման դիմաց հատուցում.
2) Վահե Յակուբյանին՝ որպես փոխառության գծով ունեցած կրեդիտորական պարտքի մասնակի մարում 382,395,795 դրամի չափով, ով ստացված գումարն անմիջապես երկարաժամկետ անտոկոս փոխառության հիմունքներով կներդնի իր 100 տոկոս մասնակցությամբ <<Օլդ Սիթի>> փակ բաժնետիրական ընկերությունում:

 

Հավելված

Արխիվ

2024

2023