Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1212 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 986 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշմամբ հաստատված` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 3-րդ կետի «ա» ենթակետը «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ու իրացվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված և իրացվող» բառերով.
2) 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարող անձինք (այսուհետ՝ վճար վճարողներ) մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը վճարների եռամսյակային հաշվարկհաշվետվությունները՝
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն գրանցման են ներկայացնում`
- վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար,
- արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար,
- շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և իրաց-ման, Հայաստանի Հանրապետություն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման և իրացման համար,
- մակերևութային ջրերի օգտագործման համար,
- ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար,
- կենսապաշարների օգտագործման համար.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն գրանցման են ներկայացնում`
- պինդ օգտակար հանածոների (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների) մարված պաշարների, հանքային ջրերի, աղի արդյունահանված պաշարների համար:
Սույն կետով սահմանված կարգով գրանցված հաշվարկ-հաշվետվությունները սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացվում են հարկային մարմին:
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով ճշտված հաշվարկ-հաշվետվությունները օրենքով սահմանված դեպքերում ներկայացվում են սույն կետով սահմանված կարգով:».
3) 5-րդ կետի ա ենթակետը ապրանքներ ներմուծողների համար բառերից հետո լրացնել ` բացառությամբ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծողիրացնողների բառերով.
4) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված ցանկերի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի համատեղ հրամաններով՝ նրանց լիազորությունների շրջանակներում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023