Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1231 - Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՄՅՈՒՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՈՒ ՁԵՎԱՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական տարածք ներմուծվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող` անասնաբուժական վերահսկման (հսկման) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորման ու վարման ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների ձևերի տվյալների փոխանցման կանոնակարգի ու ձևաչափի վերաբերյալ տեխնիկական պայմանները՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023