Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1237 - Ն

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱ¬ՀԱՆՋՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՁԿԱՆ, ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊԵՐԻ, ՓԱՓԿԱՄՈՐԹԵՐԻ, ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐԻ, ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 14-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի.
5) ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները՝ համաձայն N 5 հավելվածի.
6) վիտամինների, վիտամինանման նյութերի և հանքային նյութերի ձևեր` հարստացված սննդամթերքի (բացառությամբ հատուկ նշանակության սննդամթերքի, վաղ հասակի երեխաների համար նախատեսված սննդամթերքի և կենսաբանական ակտիվ հավելումների) արտադրությունում օգտագործելու համար՝ համաձայն N 6 հավելվածի.
7) մարզիկների սննդում նախատեսված և դիետիկ (բուժիչ ու կանխարգելիչ) սննդի հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ վաղ հասակի երեխաների համար սննդամթերքի) արտադրության ժամանակ օգտագործվող վիտամինների, վիտամինանման նյութերի և հանքային նյութերի ձևերը՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023