Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1240 - Ն

ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) շշալցված խմելու ջրի որակի և անվտանգության չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023