Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1229 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության վերահսկողության ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ` պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ՝ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության, անկախ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկին համապատասխանող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի` ԱՏԳ ԱԱ» կոդի՝ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ պետական գրանցման ենթակա ապրանքների ներմուծումը և շրջանառությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող անձանց և փոխադրամիջոցների, Հայաստանի Հանրապետության սահմանով և մաքսային տարածքով տեղաշարժվող՝ վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի համաձայն:
3. Հումքը, ակտիվ ազդող նյութերը, որոնք արտադրողի կողմից նախատեսված են բացառապես կոսմետիկ-օծանելիքային արտադրանքի, կենցաղային քիմիայի միջոցների, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցների, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության արտադրանքի արտադրության համար, պետական գրանցման ենթակա չեն:
4. Հայաստանի Հանարպետության տարածք ներմուծվող և շրջանառվող՝ վերահսկողության ենթակա ապրանքները սույն որոշման NN 1 և 4 հավելվածների ցանկերում ընդգրկելու համար հիմք են հանդիսանում տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերում կամ ապրանքն արտադրողի տեղեկատվական նամակում պարունակվող տեղեկությունները, որոնցով հավաստվում է սույն որոշման NN 1 և 4 հավելվածների ցանկերում նշված արտադրանքի կիրառման ոլորտը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023