Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1208 - Ա

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` ապրանքի պետական գրանցման վկայականի և նրա հավելվածի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ապրանքների պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023