Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1305 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշմամբ հաստատված կարգերում կատարել հետևյալ լրացումները՝
1) «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության սահմանման» կարգի 13-րդ կետը «երեք աշխատանքային օրվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ ոսկու և չմշակված ալմաստի ներմուծման դեպքում` հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.
2) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության սահմանման» կարգի 16-րդ կետը «երեք աշխատանքային օրվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ ոսկու և չմշակված ալմաստի արտահանման դեպքում` հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2019

2018