Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1313 - Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ) ՆԵՐԱՌՄԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը ` համաձայն N 1 հավելվածի.
2) տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023