Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1318 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման վերնագիրը և 1-ին կետի 1-ին ենթակետը <<զենքի և ռազմամթերքի հաշվառման>> բառերից հետո լրացնել <<, հաշվառումից հանելու>> բառերով.
4) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «կորած և հայտնաբերված» բառերը փոխարինել «կորած և (կամ) հայտնաբերված» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետից բխող հրաման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023