Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1319 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման N 3 հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<39. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դիմումը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացվելու դեպքում՝ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


 

Արխիվ

2024

2023