Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2014, 1321 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 hավելվածի N 11.3 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի N 217-Ա որոշմամբ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 122,279.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված Մաքսային Միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների, ծրագրային ապահովումների ու աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածով նախատեսված սարքավորումները, ծրագրային ապահովումներն ու աշխատանքները ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.
3) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման գործողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

 

Արխիվ

2024

2023