Կառավարության որոշումներ

27 Նոյեմբերի 2014, 1322 - Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրակա-նացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում գտնվող, ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է` առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմա-մշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում վերակառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերողը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 120-րդ օրն է.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) սույն որոշումից ծագող` օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում և գույքային իրավունքներ ունեցող անձանց.
6) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023