Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1288 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ավտոբուսների դիզելային շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու նպատակով «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության կողմից պայմանագրով նախատեսված՝ մատակարարվող ապրանքների մաքսազերծման ծախսերը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն վճարելու համար Երևանի քաղաքապետարանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2014 թվականին հատկացնել 142,696.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023