Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1294 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմա-կերպությունը վերանվանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Բնապահպանական փորձա-քննություն» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ`
1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները վերապահվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության բնագավառում լիազոր մարմնի գործունեության ապահովումն ու փորձաքննական կենտրոնի լիազորությունների կատարումն է.
3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորություններն են՝
ա. փորձաքննական գործընթացին վերաբերող քաղաքականության մշակմանը մասնակցելը,
բ. փորձաքննական գործընթացը կարգավորող իրավական ակտերի մշակմանը մասնակցելը,
գ. իր իրավասության սահմաններում փորձաքննության իրականացումը, փորձաքննական եզրակացության կազմումն ու տրամադրումը,
դ. փորձաքննական գործընթացում պայմանագրային հիմունքներով փորձագետների ներգրավումը,
ե. առնչվող մարմինների հետ անհրաժեշտության դեպքում հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության համաձայնեցումը,
զ. հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցության ապահովումը,
է. տեխնիկական առաջադրանքի կազմումն ու ձեռնարկողին տրամադրումը:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Թույլատրել փորձաքննական կենտրոնին իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակը` փորձաքննությանը վերաբերող գրականության, տեղեկատվական նյութերի ու բացիկների պատրաստում և հրատարակում:»:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023