Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2014, 1347 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը «մասնագիտական որակավորման» բառերից հետո լրացնել «և ֆիզիկական պատրաստվածության» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) ուսումնամարզական միջոցառումներ:»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող՝ 9045000.0 հազ. դրամ գնահատված արժեքով 3658.9 քառ. մետր մակերեսով մարզական կոմպլեքսը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.88463 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք), անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրա պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023