Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2014, 1354 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում` «6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 4-րդ կետը «պայմանագրի» բառից հետո լրացնել «և լեռնահատկացման ակտի» բառերով,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով համապատասխան ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները (այսուհետ՝ ընդերքօգտագործող) յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով պետք է իրականացնեն գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ (այսուհետ՝ մշտադիտարկումներ) և արդյունքները ներկայացնեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 5-ը»,
գ. 9-րդ կետում «իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչությունը» բառերը փոխարինել «իրականացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը` իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում,» բառերով,
դ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Ընդերքօգտագործման ոլորտի վերահսկողության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգով սահմանված պահանջների չկատարման կամ խախտումների հայտնաբերման դեպքում ընդերքի պետական տեսուչը պարտավոր է գրավոր իրազեկել հայտնաբերված թերությունների և դրանց` սահմանված ժամկետում վերացնելու մասին»,
ե. 11-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023