Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2014, 1348 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13-րդ փողոցի 11ա շենքի՝ 57.48 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 5 բնակարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել փաստացի տիրապետող Վահե Արշալույսի Միրզոյանին (անձնագիր՝ AN0402664, տրված` 11.03.2013 թ., 034-ի կողմից)՝ որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տարածքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` նվիրառուի միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023