Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1352 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու և 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 3 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
բ. 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Սույն կարգի 4-րդ ու 5-րդ կետերի և 11-րդ կետի 5-րդ ու 6-րդ ենթակետերի պահանջները կարող են չպահպանվել շենքում կամ շենքի մի քանի հատվածում հիմնված ազատ տնտեսական գոտիների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023