Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1365 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուի կազմավորման և վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուում պարտադիր ներառման ենթակա նմուշօրինակ փաստաթղթերի և դրանք տրամադրող պետական մարմինների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածուի փաստաթղթերի նմուշօրինակների վերաբերյալ տեղեկատվական քարտի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական մարմինները նույն հավելվածում նշված՝ իրենց կողմից տրամադրվող փաստաթղթերի նմուշօրինակները (3 օրինակից) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ սույն որոշման N 3 հավելվածի տեղեկատվական քարտի հետ միասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023