4 Դեկտեմբերի 2014, 1369 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել  հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» և «Ժամանակավոր ներմուծում» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)», իսկ «Մաքսային տարածքում վերամշակում» բառերը՝ «Վերամշակում ներքին սպառման համար» և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» բառերով.
2) 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները
Անվանումը	CAS գրանցման համարը	ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը	
Հավելված Ա	
Ալդրին	309-00-2	2903 82 000 0
3808 50 000 9	
Քլորդան	57-74-9	2903 82 000 0
3808 50 000 9	
Դիելդրին	60-57-1	2910 40 000 0
3808 50 000 9	
Էնդրին	72-20-8	2910 90 000 0	
Հեպտաքլոր	76-44-8	2903 82 000 0
3808 50 000 9	
Հեքսաքլորբենզոլ	118-74-1	2903 92 000 0
3808 50 000 9	
Միրեքս	2385-85-5	2903 89 900 0
3808 91 200 0	
Կամֆեքլոր (տոքսաֆեն)	8001-35-2	3808 50 000 9	
Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ), 
պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ)		2903 99
3824 82 000 0	
Հավելված Բ	
ԴԴՏ (1-1-1 եռաքլոր-2,2-բիս(п-քլորֆենիլ) էթան)	50-29-3	2903 92 000 0
3808 50 000 9	»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: