Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1378 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման N 1 հավելվածի «XIV. Առողջապահական և uոցիալական ապահովության հիմնարկներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 24-րդ կետից հանել «և մանկատների բաժանմունքներ» բառերը.
2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Մասնագիտացված մանկատների բժշկական բաժանմունքի ղեկավար, բժշկական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, բժիշկ, բուժքույր (բացառությամբ դիետաբանների և դեղատան բուժքույրերի), հրահանգիչ մարմնակրթության, հատուկ մանկավարժ, մեթոդիստ-համակարգող, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, դաստիարակ, դաստիարակ խմբակի, հոգեբան, դայակ, սպասուհի, լվացող (լվացող-արդուկող), վարսավիր».
3) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26-րդ կետով.
«26. Հատուկ տիպի տուն-ինտերնատի բժշկական բաժանմունքի ղեկավար, բժիշկ, բուժքույր (բացառությամբ դիետաբանների և դեղատան բուժքույրերի), բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, հոգեբան, սոցիալական աշխատող, դաստիարակ, աշխատանքային թերապիայի կազմակերպիչ, աշխատանքային թերապիայի հրահանգիչ, միջոցառումների կազմակերպիչ, սանիտար, բաժանմունքի հսկիչ, լվացող (լվացող-արդուկող), վարսավիր»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 1223-Ն որոշման հավելվածով սահմանված` առանձին կատեգորիայի աշխատողների` օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 3-րդ կետից հանել «, պահակների» բառը.
2) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հոգաբարձության (խնամակալության), բնակչության սոցիալական պաշտպանության, հանրակրթության ոլորտներում շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների մանկավարժական, բժշկական և սպասարկող անձնակազմերի աշխատանքներ,».
3) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37-րդ կետով.
«37. Հնոցապանի աշխատանք:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023