Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1382 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2008» թիվը փոխարինել «2015» թվով, «20000» թիվը` «50000» թվով, իսկ «10000» թիվը` «25000» թվով.
2) որոշման 2-րդ կետում «2008» թիվը փոխարինել «2015» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Արխիվ

2024

2023