Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1403 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված սույն որոշման 2-րդ կետով հաստատված գույքը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հանձնվող գույքի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հանձնվող տրանսպորտային միջոցների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) գաղտնի:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության նախկին քննչական ծառայության զբաղեցրած շենքերը և շինությունները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հանձնելու (ամրացնելու) նպատակահարմարության վերաբերյալ:


Հավելված

Արխիվ

2024

2023