Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1404 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ՆԵՐԴՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 22-ի N ՆԿ-50-Ն կարգադրության 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել սույն որոշմամբ սահմանված պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Միջոցառումների իրականացման համակարգումը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սահմանել, որ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև հինգերորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ սույն որոշմամբ հաստատված, իր կողմից իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո ամփոփում և այն 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:


Հավելված

Արխիվ

2024

2023