Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1428 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 բաժնի 01 խմբի 01 դասի «01 Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման համար 61,840.0 հազ. դրամ արժողությամբ դեղորայքի ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.
2) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացի վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման պահանջները:
 

Արխիվ

2024

2023