Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1431 - Ա

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 72-րդ կետի` Հայաստանի Հան-րապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին 2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված Հ-37, Մ-4-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացման N ՏԾԻԳ-ԲԸԱՀԱՇՁԲ-2014/3ՃՀ պետական գնման պայմանագրում կատարել փոփոխություն՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգելով մինչև 2015 թվականի հուլիսի 31-ը, իսկ կատարման ենթակա, սակայն չկատարված աշխատանքների դիմաց վճարման ենթակա գումարը նախատեսել որպես կանխավճար` կապալառուի կողմից կանխավճարի ապահովում ներկայացնելու պայմանով:

 

Արխիվ

2024

2023