Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1440 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյան գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 314-Ա որոշման 1-ին կետում «126076,0» թիվը փոխարինել «137217,6» թվով, որոշման հավելվածի 8-րդ տողում «37074,0» թիվը փոխարինել «31300,0» թվով, իսկ «Ընդամենը» տողում «61653,7» և «126076,0» թվերը համապատասխանաբար փոխարինել «55650,7» և «137217,6» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023