Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1420 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների, մարմինների ու խորհուրդների ղեկավարներին`
1) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել`
ա. սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը (բացառությամբ քաղաքացիական ծառայողների շարժի և հոսունության, քաղաքացիական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվության),
բ. սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով նախատեսված` քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների շարժի և հոսունության, ինչպես նաև կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվությունը:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով նախատեսված` քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգում քաղաքացիական ծառայողների (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների) շարժի և հոսունության, ինչպես նաև կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվությունը` յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման
N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023