Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1426 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի <<Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին>> N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում <<օգոստոսի 1-ը>> բառերը փոխարինել <<հոկտեմբերի 1-ը>> բառերով.
2) 9-րդ կետի 1-ին ենթակետում <<սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում>> բառերը փոխարինել <<մինչև 2015 թվականի հունվարի 30-ը>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023