Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1448 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 341-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետում «որպես դրամաշնորհ՝» բառերը փոխարինել «որպես դրամաշնորհ, այդ թվում՝ 1073004800 դրամի չափով» բառերով, իսկ «նպատակով» բառը՝ «, ինչպես նաև չորրորդ եռամսյակում 43326500 դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, որից՝ «Սևջուր-Ախթամար» ջրօգտագործողների ընկերությանը` 11346500 դրամ և «Մերձափնյա» ջրօգտագործողների ընկերությանը` 31980000 դրամ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում լրացուցիչ 4 խորքային հորերի վերականգնման աշխատանքների մասնակի փոխհատուցման նպատակներով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023