18 Դեկտեմբերի 2014, 1466 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.
1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի <<Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված մարմինների՝ իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին>>  N 172 որոշման  N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
<<6. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է` <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: