Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1444 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատ-վածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո-ղովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակությունների համար կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` 50 տոկոսի չափով (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ընդ որում, Հայաստանի Հանրա-պետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից գանձվող գնի տարբերության գումարը յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվարկով գումարային մինչև 1440 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի քանակությունների համար կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն:
3. Սահմանել, որ՝
1) 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը կփոխհատուցվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն.
2) Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` սույն որոշման N 2 հավելվածի համաձայն: Սույն ենթակետի դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենքներով հողի հարկից ազատված հողատարածքների վրա, որոնց համար հաշվարկված հողի հարկի գումարն օրենքի համաձայն ենթակա է փոխ-հատուցման համայնքների բյուջեներին` Հայաստանի Հանրապետության պետական բյու-ջեից:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2013 թվականի մարտի 21-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործ-վող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաս-տանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 271-Ն որոշման 1-ին կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023