Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1477 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» բառերը փոխարինել «Հանգրվան» բառով.
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «ապահովումն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ oժանդակ uարքերի բաշխման աշխատանքների կազմակերպմանը» բառերով.
3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝
ա. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ oժանդակ uարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը,
բ. սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (այսուհետ` բնակիչ)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,
գ. բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպումը,
դ. «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ` անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների սպասարկումը:».
4) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
«2.1) «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործառույթներն են`
ա. կազմակերպել սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրվող բնաիրային օգնության, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ oժանդակ uարքերի ստացման, պահպանման և բաշխման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված դեպքերում և ընթացակարգերով,
բ. կնքել կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագրերը` բնակվելու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով, կազմակերպել բնակվելու իրավունք ունեցող անձանց բնակեցումը հատկացված բնակելի տարածությունում, ինչպես նաև այլ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը,
գ. իրականացնել բազմաբնակարան սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի պահպանումը, տեխնիկական սպասարկումը,
դ. կազմակերպել բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` վերջիններիս կողմից դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
ե. համագործակցել սոցիալական բնակարանային ֆոնդի (կացարանի) գտնվելու վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների հետ` բնակիչների սոցիալական խնդիրների լուծման նպատակով,
զ. մասնակցել սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերի և դրանց հարակից տարածքներին առնչվող հարցերի քննարկմանը, ներկայացնել և (կամ) պաշտպանել կազմակերպության օրինական շահերը պետական (այդ թվում` դատական) և տեղական ինքնակառավարման մարմիններում,
է. տրամադրել բնակիչներին տեղեկանքներ` շենքում բնակվելու և նրանց ընտանիքի կազմի մասին,
ը. աջակցել բնակիչներին` իրենց զբաղեցրած բնակարանների առաջնային տեխնիկական սպասարկման գործում,
թ. իրականացնել (ըստ անհրաժեշտության) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող` շենքերի կառավարմանն ուղղված այլ լիազորություններ.».
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Հաստատել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց ու սատարող ընտանիքների ցուցակները՝ համաձայն N 5 հավելվածի:».
6) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի.
7) ուժը կորցրած ճանաչել որոշման N 4 հավելվածի աղյուսակի 3-րդ տողը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախա-րարին` ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը կանոնադրության մեջ և օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023