Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1487 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Դիմումները և դիմումներին կից փաստաթղթերը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ հարցումներն էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել նաև նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի (էլեկտրոնային նոտար) և անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջև իրականացված էլեկտրոնային ծառայության միջոցով նոտարների կողմից, որի դեպքում առցանց ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում է համապատասխան նոտարի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
3.2. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման վարույթների արդյունքում անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված ավարտական փաստաթղթերը փոխանցվում են էլեկտրոնային նոտարի համակարգ և դիմողներին կամ գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան նոտարի կնիքով հաստատված:».
2) 4-րդ կետը «գրանցված անձինք» բառերից հետո լրացնել «կամ նոտարները» բառերով.
3) 11-րդ կետը «մուտքագրելու» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքերում` էլեկտրոնային նոտարի համակարգի միջոցով մուտքագրվելու» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.
«12.1. Սույն կարգի 3.1-ին կետով նախատեսված դեպքերում վճարման փաստը հաստատվում է փաստաթղթերի կազմում ներկայացվող վճարման անդորրագրի էլեկտրոնային պատճենով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2019

2018