Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1491 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 19-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսա-թոշակի չափը՝ 16000 դրամ.».
2) 2-րդ ենթակետում 700 թիվը փոխարինել «800» թվով, իսկ 450 թիվը` «500» թվով.
3) կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով.
«3.1. զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթո-շակի չափը՝ 14000 դրամ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:


 

Արխիվ

2024

2023