Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1500 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 806-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի փողոցի 8/2 շենքի N 5 հասցեում գտնվող բնակարանը, 36.83 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 9.815.195 դրամ արժեքով (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վարդգես Վահանի Աթոյանին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Վարդգես Վահանի Աթոյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին:


 

Արխիվ

2024

2023