Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1506 - Ա

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկելու նպատակով` որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի համայնքի սեփականությունը հանդիսացող` Գուգարք գյուղի 4-րդ փողոց 57/1 հասցեում գտնվող, 1,838.075 հազ. դրամ սկզբնական արժեքով, 1,838.075 հազ. դրամ մնացորդային արժեքով, երկաթուղային գծանցի` 9.36 քառ. մետր մակերեսով հերթապահի տնակը (վկայական N06062013-06-0006)` իր զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.001267 հա հողամասի հետ միասին (այսուհետ` գույք) և այն հետագա շահագործման ու պահպանման նպատակով ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետու-թյան օրենսդրությամբ սահմանված կարգով Գուգարքի գյուղապետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը, նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը, գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ընդգրկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցման և նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023