Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1521 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:
2. Հաստատել՝
1) Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կանոնադրություն՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:
Հավելված

Արխիվ

2024

2023