Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1522 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 150-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «2014 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2015 թվականի մայիսի 1-ը» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 5-րդ կետի 10-րդ ենթակետը։
4. Սահմանել, որ՝
1) համաձայն «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիր» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված, սակայն վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով փաստացի չիրացված պարարտանյութերը, ծրագրի մատակարարների կողմից կիրացվեն 2015 թվականին իրականացվող Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում.
2) ծրագրի շրջանակներում մատակարարված, սակայն չվճարված, ինչպես նաև փաստացի չիրացված պարարտանյութն իրացնելուց հետո վճարված գումարները մատակարարների կողմից 10 բանկային օրվա ընթացքում ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
5. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 97,624.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարից 61,320.925 հազ. դրամը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի իրականացման նպատակով կատարված լրացուցիչ ծախսերը և 2014 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կարկտահարությունից տուժած 11 համայնքներին անհատույց տրամադրված 95,25 տոննա ազոտական պարարտանյութի արժեքը փոխհատուցելու նպատակով.
2) սույն որոշման 5-րդ կետով հատկացված գումարից 36,303.375 հազ. դրամը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը՝ ծրագրի իրականացման նպատակով լրացուցիչ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով.
3) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանգրերում:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) դադարեցնել ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև կնքված պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.
2) համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ու «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանգրերում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվարից։
Հավելված

Արխիվ

2024

2023