Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1523 - Ն

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, ինչպես նաև 67-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (պետական գրանցման համարը՝ 222.160.01177) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (պետական գրանցման համարը՝ 222.160.00939) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Սահմանել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միաձուլման մասին պայմանագիրը:
3. Հաստատել՝
1) Արդյունաբերության զարգացման հիմնադրամի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների՝ Հայաստանի զարգացման հիմնադրամին փոխանցման ակտը.
2) Հայաստանի մրցունակության հիմնադրամի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների՝ Հայաստանի զարգացման հիմնադրամին փոխանցման ակտը.
3) Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամների՝ միաձուլման ձևով վերակազմակերպման հետևյալ կարգն ու պայմանները՝
ա. Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամների միաձուլմամբ ստեղծված հիմնադրամի պետական գրանցումից հետո տասնհինգօրյա ժամկետում միաձուլվող հիմնադրամների կողմից կազմված և սույն որոշման 3-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերով հաստատված փոխանցման ակտերի համաձայն Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամները հանձնում են, իսկ միաձուլմամբ ստեղծված Հայաստանի զարգացման հիմնադրամն ընդունում է միաձուլվող հիմնադրամների առկա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը: Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտերի միջոցով, որոնք ստորագրվում են այդ նպատակով կողմերի տնօրենների հրամաններով ձևավորված հանձնաժողովների նախագահների կողմից,
բ. Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամները վերակազմակերպված են համարվում միաձուլման արդյունքում ստեղծված Հայաստանի զարգացման հիմնադրամի պետական գրանցման պահից.
4) Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
4. Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արման Խաչատրյանին (անձնագիր՝ BA 0022856, տրված՝ 08.01.2013 թ., 001-ի կողմից):
5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի զարգացման հիմնադրամի պետական գրանցումը Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցներով և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը.
3) ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (երկու անդամ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:
8. Սահմանել, որ՝
1) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն, որպես կամավոր գույքային վճար, հանձնվում է Հայաստանի զարգացման հիմնադրամին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված_

Արխիվ

2024

2023