Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1499 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին N 1489 Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել սոցիալական բառը.
2) որոշման 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի գ պարբերությունում և 3-րդ ենթակետում 14000 թիվը փոխարինել «16000» թվով,
բ. 2-րդ ենթակետում 19600 և 16800 թվերը համապատասխանաբար փոխարինել 21500 և 19000 թվերով,
գ. 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի» բառերով,
դ. 3-րդ ենթակետում 70 000 թիվը փոխարինել 80 000 թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
 

Արխիվ

2024

2023