Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1501 - Ն

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 20-րդ հոդվածներին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը` համաձայն
N 1 հավելվածի.
2) ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2011 թվականի օգոստոսի 4-ի «Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023