Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1509 - Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 8 հավելվածի` «Երրորդ կողմերի նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմ-փինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին», 244, 245, 246, 247 և 252-րդ կետերի դրույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Արխիվ

2024

2023