Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2015, 8 - Ա

«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաuի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` (քաղ. Աբովյան, Արզնու խճուղի 10) 1,194,690.32 հազ. դրամ գնահատված արժեքով, 14903,23 քառ. մետր մակերես ունեցող շենք-շինությունները, ինչպես նաև այդ շենք-շինությունների զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 6,57919 հեկտար հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023