Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2015, 5 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 6-րդ կետում «էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով.
2) որոշման 10-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով, «մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից» բառերը` «երեք ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից» բառերով և «մեկ ներկայացուցիչ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից» բառերը` «մեկ ներկայացուցիչ Հայաստանի զարգացման հիմնադրամից» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 52-րդ կետում «էկոնոմիկայի նախարարությանը» բառերը փոխարինել «առողջապահության նախարարությանը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023