Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2015, 9 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ (ԱՄՐԱՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված՝
1) սարքավորումները՝ համաձայն N 1 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) սարքավորումները` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
3) սարքավորումները` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
4) սարքավորումները՝ համաձայն N 4 հավելվածի, հանձնել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հաշվառումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հանձնվող գույքի հաշվառումը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածի համաձայն իրենց ամրացվող սարքավորումների հանձնումը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի տարածքային բաժիններին` կնքելով համապատասխան նվիրաբերության պայմանագրեր:


Հավելված

Արխիվ

2024

2023